Կարտոֆիլով, տավարի մսով ուտեստ: Տեղադրող` Վարսիկ | Ավելացման ամսաթիվ` 3 Jul 2010 Բաղադրությունը:

500 գր. տավարի աղացած միս,
2 հատ մեծ լոլիկ,
7 հատ կարտոֆիլ,
4 հատ կարմիր պղպեղ,
1 հատ կծու պղպեղ
1 հատ սոխ,
աղ,
ձեթ,
մաղադանոս զարդարելու համար:

Պատրաստման եղանակները:

Կարտոֆիլը մաքրել, կլոր-կլոր կտրատել և երկու կողմերից տապակել: Սոխը խորանարդիկներով կտրատել, սոխառաց անել, ավելացնել կլոր-կլոր կտրատած կծու բիբարը, այնուհետև տավարի միսը և եփել: Երբ միսը գրեթե եփած կլինի, ավելացնել կեղևազրկված, մանրացված լոլիկը և համեմել աղով:
Վերցնել թավա, առաջին շերտը շարել կարտոֆիլը այնուհետև, միսը, իսկ հետո կլոր կլոր կտրատված կարմիր պղպեղը և նույնը կրկնել երկրորդ անգամ` կարտոֆիլ, միս և կարմիր պղպեղ: Վերջում այս ամենի վրա 100 գր. ջուր ավելացնել և եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 25-30 րոպե: Զարդարել մաղադանոսով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: