Ելակի մուրաբա: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2010 Բաղադրությունը:

1 կգ. ելակ,
1,2 կգ. շաքար,
100 գր. ջուր

Պատրաստման եղանակները:

Ելակը ջոկել, յուրաքանչյուր հատապտուղ ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, հետո հեռացնել պտղակոթերը: Պատրաստի ելակները լցնել ամանի մեջ, վրան շաքար լցնել (չափաբաժնի կեսը) և դնել սառը տեղ: Մնացած շաքարով պատրաստել օշարակ, վերցնել կրակից, մեջը լցնել ելակները (իր հյութվ), ամանը զգուշորեն թափահարել, որպեսզի հատապտուղներն ընկղմվեն օշարակի մեջ և եփել թույլ կրակի վրա: Եփվելու վերջում հեռացնել փրփուրը: Եթե ելակը շատ հյութեղ է, ապա 5-6 ժամ սառը տեղ պահելուց հետո հարկավոր է լցնել թասի մեջ, ավելացնել մնացած շաքարը և եփել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: