Ամառային տորթ: Տեղադրող` Անահիտ | Ավելացման ամսաթիվ` 20 Jul 2010 Բաղադրությունը:

Խմորի համար`

2 ձու,
0.5 բաժակ շաքարավազ,
0.5 բաժակ ալյուր,
0.5 թգ. սոդա:

Կրեմի համար`

400 գր. թթվասեր,
1 բաժակ շաքարավազ,
ելակ,
կիվի,
3 ճգ. ժելատին:

Պատրաստման եղանակները:

Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ալյուրի մեջ լցնել սոդան լավ խառնելուց հետո ավելացնել ձվի վրա: Այս ամենը լավ խառնել, եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև պատրաստ կլինի:
Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ, այնուհետև ժելատինը լցնել կես բաժակ սառը ջրի մեջ և թողնել 30 րոպե: Այնուհետև ժելատինը դնել մարմադ կրակի վրա և եփել մինչև եռալը: Սառչելուց հետո ավելացնել թթվասերի վրա և լավ խառնել, ավելացնել մանրացված կիվին և ելակը: Այս ամենը լցնել մեծ տարայի մեջ և դնել սառնարանում 2-3 ժամ: Սառչելուց հետո զգուշությամբ շուռ տալ մատուցվող ափսեի մեջ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: