Խմորի համար
200 գր. շաքարավազ,
200 գր. կարագ,
1 ձու,
1 թգ. սոդա,
50 գր. կակաո,
380 գր ալյուր:
Միջուկի համար`
2 ձու,
300 գր. կաթնաշոռ,
200 գր. շաքարավազ,
200 գր. կարագ,
1 տուփ վանիլի փոշի:
Կարագը լավ հարել ավելացնել շաքարավազը, ձուն, կակաոն և շարունակել հարելը, վերջում ավելացնել ալյուրը և սոդան:
Միջուկի համար ձվի դեղնուցը, կաթնաշոռը, կարագը, շաքարավազը և վանիլի փոշին լավ հարել: Ձվի սպիտակուցը առանձին հարել և ավելացնել մնացաց զանգվածին:
Խմորը բաժանել երկու մասի, մի մասը լցնել թավայի մեջ, այնուհետև լցնել միջուկը, ապա մնացած խմորը: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 50-60 րոպե: