Դդմիկով պիցցա: Տեղադրող` Անահիտ | Ավելացման ամսաթիվ` 24 Jul 2010 Բաղադրությունը:

700 գր. դդմիկ,
1 հատ ձու,
3 ճգ. ալյուր,
2 հատ լոլիկ,
2 հատ կարմիր բիբար,
200 գր. երշիկ,
100 գր. պանիր,
ձեթ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները:

Դդմիկը քերիչով անցկացնել, մի քիչ աղ անել և այդպես թողնել կես ժամ: Այնուհետև լավ տրորել, որպեսզի ջրային մասը դուրս գա: Դդմիկի վրա ավելացնել ալյուրը և ձուն: Թավայի մեջ ձեթ անել, վրան լցնել դդմիկը, այնուհետև մանրացված երշիկը, կլոր կլոր կտրատված լոլիկը, կտրատված բիբարը, քերիչով անցկացված պանիրը և համեմել աղով և պղպեղով: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 40-50 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: