Լցոնած շամպինիոն

Ճաշատեսակներ · Կարինե · 2010-07-26
Լցոնած շամպինիոն

Բաղադրությունը

10 հատ խոշոր շամպինիոն,
150 գր. հոլանդական պանիր,
2 հատ ձու,
կես հատ սոխ,
մայոնեզ,
աղ,
սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Շամպինիոնները լվանալ, գլուխամասերը առանձնացնել պոչերից: Պոչերը մանրացնել և սոխի հետ տապակել 5 րոպե: Պանիրը քերիչով անցկացնել, ձուն ձվածեղ անել և բարակ բարակ կտրատել: Պանիրը, ձուն և սնկի պոչիկները միասին խառնել, համեմել աղով, պղպեղով և ավելացնել մայոնեզը: Սնկու գլխամասերի մեջ լցնել միջուկը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե: