Սնկով սպագետի: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 24 Apr 2010 Բաղադրությունը:

200 գր. սպագետի,
150 գր. սոխ,
300 գր. սունկ,
250 մլ. սլիվկա 10-15 %
կանաչի ըստ ճաշակի,
ձեթ, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները:

Սոխը մանր կտրատել, կտրատել սունկը քառակուսիների տեսքով, այնուհետև կանաչին մանրացնել: Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել կտրատված սունկը, աղը, պղպեղը և եփել այն 10-15 րոպե: Այս ամենին ավելացնել սլիվկան և թողնել կրակի վրա մինչև եռալը:
Սպագետին եփել այնպես, ինչպես գրված է իր փաթեթի վրա:
Ափսեի մեջ լցնել սպագետին, այնուհետև սոուսը և զարդարել այն կանաչիով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: