Աղցան Սիմֆոնյա: Տեղադրող` Դիաննա | Ավելացման ամսաթիվ` 29 Jul 2010 Բաղադրությունը:

200 գր. ապխտած հավի միս,
300 գր. վիտչինա,
3 հատ խաշած ձու,
200 գր. գազար,
1 տուփ արագ պատրաստվող վերմիշել (պատրաստված),
մի քանի հատ հազար,
մայոնեզ, աղ:

Պատրաստման եղանակները:

Վիտչինան, հավի միսը, ձուն խորանարդիկներով կտրատել, ավելացնել կտրատված հազարը, քերիչով անցկացված գազարը և վերմիշելը: Այս խառնուրդը համեմել աղով, ավելացնել մայոնեզը և խառնել: Աղցանը պատրաստ է:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: