Սմբուկով խավիար: Տեղադրող` Սուսաննա | Ավելացման ամսաթիվ` 29 Jul 2010 Բաղադրությունը:

7 կգ. սմբուկ,
2 կգ. կանաչ պղպեղ,
2 կգ. կարմիր պղպեղ,
3 շիշ ձեթ,
3 կգ. գլուխ սոխ,
4 լ. լոլիկ հյութ,
2 կախ մաղադանոս,
աղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակները:

Սմբուկը լվանալ կեղևազրկել, կտրատել երկարությամբ և տապակել ձեթով: Տապակելուց հետո դնել քամիչի մեջ, որպեսզի ձեթը դուրս գա: Կանաչ պղպեղը բաժանել երկու մասի և տապակել ձեթի մեջ: Նորից շարել քամիչի մեջ: Սառչելուց հետո, մաքրել պղպեղի վրայի կեղևը: Պղպեղը և սմբուկը մսաղացով աղալ և դնել տարայի մեջ: Կարմիր պղպեղը բաժանել երկու մասի, սերմերը հանել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Սոխը մաքրել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Մեկ շիշ ձեթը լցնել մեծ կաթսայի մեջ, դնել գազօջախին, որպեսզի լավ տաքանա, այնուհետև ավելացնել սոխը և տապակել: Երբ սոխը կլինի ոսկեգույն, ավելացնել աղացած կարմիր պղպեղը, խառնել և թողնել կրակին այնքան, մինչև պղպեղը գրեթե եփված կլինի: Այնուհետև ավելացնել աղացած կանաչ պղպեղը և սմբուկը, լավ խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Հարկավոր անընդհատ խառնել, որպեսզի կաթսյի տակը չկպչի: 40 րոպե եփելուց հետո, վրան ավելացնել լոլիկի հյութը և շարունակել եփելը: Եփել մարմանդ կրակի վրա 3-4 ժամ, վերջում ավելացնել մանրացված մաղադանոսը և աղը: Եփել ևս 1 ժամ, զանգվածը պետք է միասեռ լինի, երբ պատրաստ կլինի:
Երբ խավիարը պատրաստ կլինի, լցնել տարաների մեջ և եռացնել բանկաները, այնուհետև փակել: Այս ամենը արվում է ապահովության համար:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: