Աշնան Բույրը: Տեղադրող` Դիաննա | Ավելացման ամսաթիվ` 31 Jul 2010 Բաղադրությունը:

2 հատ սմբուկ,
2 հատ կարմիր պղպեղ,
1 տուփ հալած պանիր,
կանաչ սոխ, մաղադանոս,
աղ:

Պատրաստման եղանակները:

Սմբուկը տապակել ձեթի մեջ երկու կողմերից: Այնուհետև դնել քամիչի մեջ, որպեսի ավելորդ ձեթը դուրս գա և համեմել աղով: Պղպեղը նույնպես տապակել, այնուհետև թողնել, որ սառչի: Սառչելուց հետո հանել սերմերը, կեղևազրկել և երկարավուն կտրատել:
Սննդի համար նախատեսված պլյոնկայի վրա շարել հերթականությամբ սմբուկները, այնուհետև պղպեղները, վրան հալած պանիր քսել, մանրացված կանաչին շաղ տալ: Այս ամենից հետո, զգուշությամբ փաթաթել, ռուլետի տեսք տալով: Դնել սառնարանում, որ սառչի 6-8 ժամ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: