Անուշեղեն Հրաշալի

Անուշեղեն · Դիաննա · 2010-08-02
Անուշեղեն Հրաշալի

Բաղադրությունը

150 գր. սերուցք,
300 գր. սպիտակ շոկոլադ,
70 գր. փափկեցված կարագ,
1 տուփ վանիլի փոշի,
3-4 ճգ. կոնյակ կամ լիկյոր,
100-150 գր. մանրացված ընկույզ:

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել մանր կտորներով շոկոլադը, ավեալցնել սերուցքը, կարագը, վանիլի փոշին, լիկյորը և եփել մարմանդ կրակի վրա (անընդհատ խառնել): Երբ զանգվածը միասեռ դառնա, վերցնել կրակից և թողնել, որ սառչի: Այնուհետև դնել սառնարանում, երբ արդեն սառած կլինի հանել սառնարանից և գնդիկներ պատրաստել, այնուհետև թաթախել մանրացված ընկույզի մեջ, կարող եք թաթախել նաև կոկոսի փաթիլների մեջ: Ահա և պատրաստ է, բարի ախորժակ: