300 գր. ցանկացած տեսակի սունկ,
200 գր; պանիր,
3 ձու,
100 մգ. կաթ,
100 գր. ալյուր,
աղ:
Ձուն հարել կաթի, ալյուրի և աղի հետ միասին: Այս զանգվածից պատրաստել երեք հատ ձվածեղ: Սունկը լվանալ, կտրատել և տապակել ձեթի մեջ: Պանիրը քերիչով անցկացնել: Շարել հետևյալ հերթականությամբ, ձվածեղ, սունկ և պանիր: Կրկնել այդ հերթականությունը, միայն վերջին շերտը պետք է լինի ձվածեղը հետո պանիր: Եփել ջեռոցում այնքան, մինչև պանիրը կհալչի: