Բուլկի: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 6 Aug 2010 Բաղադրությունը:

2.5 կգ ալյուր, 4 բաժակ կաթ, 300գր. կարագ, 0.5 թեյի գդալ աղ, 100գր. ՀԱՑԹՈՒԽի չոր խմորիչ, 5 ձու, 10 դեղնուց և վրան քսելու համար մեկ ձու:

Պատրաստման եղանակները:

Տաք կաթը, ալյուրի կեսը և խմորիչը խառնել, մինչև ստացվի միատարր զանգված, դնել տաք տեղ և թողնել, որ հասունանա: Ապա հասունացած զանգվածին խառնել 5 ձվի և 10 սպիտակուցի` աղի ու շաքարավազի հետ հարած պատրաստուկը, ավելացնել ալյուր և հալեցրած կարագ: Հունցել խմորը, ավելացնելով այնքան ալյուր, որ պնդի և թողնել բարձրանա: Գնդել, դնել երկաթե տապակի մեջ, և երբ նորից բարձրանա, ձու քսել և թխել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: