Բազուկով աղցան: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 10 Aug 2010 Բաղադրությունը:

4 հատ խաշած բազուկ,
4 հատ խաշած ձու,
4 հատ մարինացված վարունգ,
200 գր. պանիր,
1 փոքր տուփ պահածոյացված գարուխ,
3 պճեղ սխտոր,
մայոնեզ, աղ:

Պատրաստման եղանակները:

Բազուկը քերիչով անցկացնել, վրան ավելացնել 2 պճեղ քերիչով անցկացված սխտոր, աղ անել, մայոնեզ և լավ խառնել:
Պանիրը նունպես քերիչով անցկացնել, ավելացնել քերիչով անցկացված 1 պճեղ սխտորը, մայոնեզ անել և լավ խառնել:
Վարունգը նույնպես քերիչով անցկացնել և քամել:
Ձուն նույնպես քերիչով անցկացնել, համեմել աղով, մայոնեզ անել և լավ խառնել
Մատուցվող ամաների մեջ լցնել գարուխը, այնուհետև բազուկը, ձուն, վարունգը, պանիրը: Զարդարել սամիթով և ձվով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: