Քաղցր Երշիկ

Թխվածքներ · Լուիզա · 2010-04-24
Քաղցր Երշիկ

Բաղադրությունը

500 գր. պեչենի,
380 գր. խտացրած կաթ,
200 գր. կարագ,
5 թեյի գդալ կակաո:

Պատրաստման եղանակը

Պեչենիները կտրատել այնպես, որ ստացվի ոչ մեծ կտորներ: Ավելացնել քերիչով անցկացված կարագը, կակաոն, խտացրած կաթը և լավ խառնել: Խառնուրդին այնպիսի տեսք տալ, որ նմանվի երշիկի: Այն փաթատել կալկաի մեջ և դնել սառնարանում 3-4 ժամ: