Բանանով և մեղրով պյուրե

Անուշեղեն · Մարինե · 2010-08-11
Բանանով և մեղրով պյուրե

Բաղադրությունը

4 հատ բանան,
1 ճգ. մեղր,
150 գր. ցանկացած տեսակի յոգուրտ,
100 մգ. հարած սերուցք,
լիմոնի հյութ,
քերած շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Բլենդերով հարել բանանը, յոգուրտը, մեղրը և լիմոնի հյութը, որ ստացվի միասեռ զանգված:
Այս խառնուրդը լցնել մատուցվող բաժակների մեջ և ավելացնել հարած սերուցքը: Զարդարել շոկոլադով: