300 գր. կաթնաշոռ,
100 գր. սպիտակ շոկոլադ,
150 գր. կոկոսի փոշի,
150 գր. սառեցված ազնվամորի,
1 թգ. ժելատին,
1.5 ճգ. կարագ,
2 ճգ. շաքարավազ;
Ժելատինը լցնել կես բաժակ ջրի մեջ և այդպես թողնել 10 րոպե: Կարագը և շոկոլադը մանրացնել և մարմանդ կրակի վրա հալեցնել: Կաթնաշոռը և շաքարավազը միասին խառնել: Երբ կարագը և շոկոլադը միասեռ կդառնան, ավելացնել ժելատինը, իսկ ավելի ուշ կաթնաշոռ ը,եփել մի քանի րոպե, այնուհետև թողնել, որ սառչի: Կալկայի վրա կոկոսի փոշի շաղ տալ, այնուհետև զգուշությամբ վրան լցնել խառնուրդը, տարածել այն, մեջտեղի հատվածում շարել ազնվամորին: Այնուհետև դնել սառնարանում 10-12 ժամ: Մատուցելիս կալկան հանել, կտրատել և հյուրասիրել: Բարի ախորժակ: