Բանանով և սպիտակ շոկոլադով պաղպաղակ: Տեղադրող` iLoveCooking | Ավելացման ամսաթիվ` 15 Aug 2010 Բաղադրությունը:

5 բաժակի համար
3 բաժակ հարած սերուցք (1 բաժակը բաժանել 2 կեսի)
3/4 բաժակ հատիկավոր շաքարավազ
4 մեծ ձու
8 ունցիա/ մոտ 225 գրամ սպիտակ հալեցրած շոկոլադ
680 գրամ, 4 հատ (շատ հասած բանաններ)
3 ճաշի գդալ թարմ լիմոնի հյութ

Պատրաստման եղանակները:

Վերցնել 1բաժակ սերուցքը և շաքարավազը և եռացնել, միջին չափի կաթսայում` անընդհատ խառնելով: Միջին չափի գավաթում հարել դեղնուցները: Հարելով լցնել սերուցքային տաք խառնուրդին և շարունակել խառնել թեթև կրակի վրա, մինչև կրեմը կթանձրանա և կկպնի գդալին (մոտավորապես 5 րոպե), չեռացնել:

Քամել լայն գավաթի մեջ: Ավելացնել սպիտակ շոկոլադը, հարել, մինչ լավ կսպիտակի: Խառնել մնացած 2 բաժակ սերուցքը: Սառեցնել:

Մաքրել և կտրտել բանանները: Լիմոնի հյութի հետ տրորել բանանները: Խյուսը խառնել կրեմին: Կրեմը լցնել պաղպաղակի պատրաստման սարքի մեջ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: