Ոչխարի մսով և թարխունով ապուր

Ապուրներ · iLoveCooking · 2010-08-15
Ոչխարի մսով և թարխունով ապուր

Բաղադրությունը

Պարունակություն`
125 գ. գառան մսի համար վերցնել,
25 գ. գլուխ սոխ,
10 գ. կարագ,
50 գ. թարխուն,
100 գ. կարտոֆիլ,
աղ,
պղպեղն ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Ոչխարի կրծքամիսը 30-40 գ-ի չափով կտրել, լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել՝ ժամանակ առ ժամանակ քաֆը հեռացնելով: Քամած արգանակի մեջ լցնել խաշած մսի կտորները, կլպած ու կտրատած կարտոֆիլը, սոխեռածը, կտրատած թարխուն, աղ, պղպեղ և ապուրը եփել, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի: