Լցոնած կարտոֆիլ

Ճաշատեսակներ · Լուիզա · 2010-04-25
Լցոնած կարտոֆիլ

Բաղադրությունը

1 կգ. կարտոֆիլ,
0.5 կգ. ապխտած միս (ցանկացած տեսակի միս),
200 գր. լոլիկ,
50 գր. պանիր,
սամիթ, մայոնեզ, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել, բաժանել 2 մասի և թեյի գդալի օգնությամբ դուրս հանել միջուկը: Այդ միջուկը կտրատել, կտրատել նաև ապխտած միսը խորանարդիկներով, լոլիկը և սամիթը մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով և պղպեղով: Ավելացնել մայոնեզը և կրկին խառնել: Պանիրը քերիչով անցկացնել, կարտոֆիլների փորած հատվածում լցնել խառնուրդը, վրան լցնել պանիրը և դնել ջեռոցում: Եփել 180 աստիճան ջերմաստիճանով այնքան, մինչև պանիրը հալչի: