Բիֆստրոգանով` կարտոֆիլի յուղաբլիթներով

Ճաշատեսակներ · iLoveCooking · 2010-08-16
Բիֆստրոգանով` կարտոֆիլի յուղաբլիթներով

Բաղադրությունը

4 բաժնի համար
500 գր հորթի միս
400 գր սունկ
2-ական ճ գ ձեթ ու կանաչ սոխ
4 գլուխ սոխ
3 ճ գ կարագ
Տաքդեղ, աղ
125 մլ սպիտակ չոր գինի
125 մլ մսաջուր
200 մլ սերուցք
1 կգ կարտոֆիլ
2 թ գ օսլա
4 ճ գ հալած յուղ

Պատրաստման եղանակը

1. Միսը կտրտել շերտ շերտ 1սմ լայնքով, սունկը կտրտել, մանրացնել սոխը
2. դաղել ձեթն ու կարագը-1ճ գ և տապակել միսը ուժեղ կրակի վրա 3 ր, հանել և համեմել: Յուղին ավելացնել ևս 2 ճ գ կարագ և սոխեռած անել: Լցնել սունկն ու տապակել ուժեղ կրակի վրա: համեմել և ավելացնել մսին:
3. Գինին լցնել տապակի հյութի վրա
4. Քերիչով քերել կարտոֆիլը: Օսլայով խառնել, համեմել, ալադի սարքել և տապակել հալած յուղով: Սոուսի մեջ տաքացնել միսն ու սունկը: Վրան շաղ տալ կանաչ սոխ: Ափսեներում դասավորել կարտոֆիլի ալադիով: Պատրաստել 50 ր