Շոկոլադե քաղցր խմորեղեն

Թխվածքներ · Նառա · 2010-08-16
Շոկոլադե քաղցր խմորեղեն

Բաղադրությունը

250 գր. ցորենի ալյուր,
100 գր. կարագ,
100 գր. շաքարի փոշի,
1 ճգ. կակաո,
2 ճգ. թթվասեր,
1 թգ. սոդա,
0,5 թգ. վանիլի փոշի,
1 ձու
1 տուփ շոկոլադ

Պատրաստման եղանակը

Կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձու, կակաո, թթվասեր, ալյուր և սոդա:
Պատրաստված խմորից ձևավորել խմորեղենը (պիրոժնին), քսել ձու վրան և եփել մեղմ տաքացված ջեռոցում:
1 տուփ շոկոլադը քերիչով քերել և վերջում ավելացնել պատրաստի խմորեղենի վրա կամ ավելացնել շաքարի փոշի: