Ելակով աղանդեր բանանի կրեմով

Անուշեղեն · Աննա Ղարագյոզյան · 2010-08-16
Ելակով աղանդեր բանանի կրեմով

Բաղադրությունը

12 հատ- ելակ
4 հատ- բանան
0.5 հատ- կիտրոն
50գ- կարագ
4ճ/գդ- մաննիի շիլա
շաքարավազ, վանիլ, աղ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մաննիի շիլան նախապես պատրաստել: Մինչև շիլայի սառելը, բանանները մաքրել կեղևից, կտրատել և լցնել հարիչի(блендер) մեջ` ավելացնելով կարագ, շիլա, վանիլ և կիտրոնի հյութ: Լավ հարելուց հետո ավելացնել շաքարավազ ըստ ճաշակի: Հրուշակեղենային ներարկիչի կամ տոպրակի միջոցով ստացված կրեմը ձևաոր լցնել մատուցվող ափսեի մեջ: Վերջում վրան ելակներ դնել (ամբողջական կամ կիսած):