500գ դդմիկ
300գ բուլղարական պղպեղ
200գ գազար
2 միջին գլուխ սոխ
կանաչի ըստ ճաշակի
աղ, պղպեղ (սխտորի փոշի)
բուսայուղ
Սոխը մանր կտրատել, գազարը քերել մանր քերիչով, պղպեղը և դդմիկը խորանարդաձև կտրատել: Սոխը բուսայուղի մեջ տապակել, ավելացնել գազար, պղեղ: Փակել կափարիչով և թողնել 5-7րոպե: Ավելացնել դդմիկը, փակել կափարիչով և թողնել 15-20րոպե: Եփելուց հետո աղ, պղպեղ(սխտորի փոշի) անել: Մատուցելուց առաջ վրան կանաչի լցնել: