250 գր. կարագ,
3 բաժակ ալյուր,
1 բաժակ կաթնասեր,
0,5 թգ. սոդա,
աղ,
1 ճգ. քացախ,
4 ձու,
1,5 բաժակ շաքարավազ,
1 թեյի բաժակ ընկույզ,
1 թգ. ծեծած դարչին
250 գր. կարագը լավ հարել, ավելացնել 3 բաժակ ալյուր, տրորել 2 ձեռքով, բրգաձև լցնել սեղանին, բուրգի մեջտեղը փոսիկ անել, կոտրել ձվի դեղնուց, 1 բաժակ կաթնասեր, ավելացնել 0,5 թգ. սոդա, աղ, 1ճգ. քացախ, այդ բոլորը լավ շաղախել, դարձնել 3 գունդ: 3 ձվի սպիտակուցը լավ հարել, որ դառնա պինդ փրփուր, քիչ-քիչ ավելացնել 1,5 բաժակ շաքարավազ և խառնել: Նախապես կտրատած 1 թեյի բաժակ ընկույզը խառնել սպիտակուցին, ավելացնել 1թգ. ծեծած դարչին: Վերցնել թիթեղը, տակը լավ յուղել: Գնդիկները գրտնակով բացել, մեկը փռել թիթեղին, վրան քսել սպիտակուցի կեսը: Բացել 2-րդ գունդը, փռել առաջինի վրա, քսել մնացած սպիտակուցը, 3-րդ շերտը փռել երեսին, վրան քսել ձու ու դնել մարմանդ ջեռոցը, թողնել լավ եփվի: Թխվելուց հետո հանել, թողնել սառչի, ապա հենց թիթեղի վրա կտրատել փախլավաձև: