300 գր. հավի կրծքամիս,
3 ձու,
400 գր. կարտոֆիլ,
300 գր. գազար,
200 գր. պահածոյացված սունկ,
սոխ, մայոնեզ, աղ:
Հավի կրծքամիսը խաշել և մանր խորանարդիկներով կտրատել: Խաշել նաև կարտոֆիլը, գազարը ու անցկացնել քերիչով: Կտրատել նաև սունկը և սոխը, իսկ ձուն մանր քերիչով անցկացնել:
Ափսեի մեջ լցնել կարտոֆիլը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Կարտոֆիլի վրա լցնել սունկը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Այնուհետև գազարը, հավը, սոխը նույն կերպ ավելացնել շերտերի վրա, այս ամենի վրա տարածել քերիչով անցկացված ձուն: Աղցանը զարդարել կանաչիով:
Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2012
http://www.recipes.am/: