Միկադո: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 17 Aug 2010 Բաղադրությունը:

500 գր. կարագ,
5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
2 բաժակ թթվասեր,
1թգ. սոդա,
ալյուր,
2 տուփ խտացրած կաթ,
1 տուփ շոկոլադ

Պատրաստման եղանակները:

100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին:
ԿՐԵՄ.- 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել: Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: