Բալով և սերուցքով ժելե: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 25 Apr 2010 Բաղադրությունը:

300 գր. բալի հյութ,
300 գր. սերուցք (10-15 %),
2 գր. ժելատին,
շաքարը ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակները:

Ժելատինը լուծել 100 մգ. եռացրած սառեցված ջրում և թողնել այդպես 1 ժամ: Սերուցքիի մեջ ավելացնել շաքարը և լավ հարել: Ժելատինը տաքացնել և մի մասը ավելացնել սերուցքի վրա և խառնել: Այնուհետև այն լցնել ցանկացած տեսակի բաժակի մեջ կես չափով, դրանից հետո թողնել սառնարանում, մինչև լավ սառչի: Ժելատինի մյուս կեսը տաքացնել լցնել բալի հյութի վրա և լավ խառնել: Այն ավելացնել բաժակի մեջ, սերուցքի վրա և դնել սառնարանում, որ լավ սառչի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: