Տաք շոկոլադ

Ալկոհոլ և կոկտեյլ · Լուիզա · 2010-04-25
Տաք շոկոլադ

Բաղադրությունը

1 լ. կաթ,
200 գր. կաթնային շոկոլադ,
1-2 ճաշի գդալ շաքարավազ,
2-3 ճաշի գդալ կարտոֆիլի կռախմալ:

Պատրաստման եղանակը

Կռախմալը խառնել 1 բաժակ կաթի հետ: Մնացած կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազը և շոկոլադը, եփել այնքան մինչև շոկոլադը հալչի: Այնուհետև ավելացնել կաթը կռախմալով և շարունակել եփել մինչև եռալը: Հյուրասիրել տաք վիճակում: