400 գր. հաց,
150 գր. պանիր,
180 գր. նրբերշիկ,
50 գր. սերուցքային կարագ կամ մայոնեզ,
մաղադանոս,
կետչուպ,
աղ,
պղպեղ
Հացը բաժանել մասերի, յուրաքանչյուրը պատել մայոնեզով կամ կարագով: Այնուհետև ավելացնել կտրատած նրբերշիկները, քիչ կետչուպ, քերիչի խոշոր անցքերով անցկացրած պանիրը: Բուտերբրոդները տեղադրել յուղով պատած տապակի մեջ և եփել ջեռոցում:
Մատուցել տաք վիճակում` պատելով կտրատած մաղադանոսով: