Համեղ Տոնական Տորթ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010 Բաղադրությունը:

խմորի համար`
5 ձու ,
8 ճաշի գդալ շաքարավազ,
7 լիքը ճաշի գդալ ալյուր,
200 գր թթվասեր:

կրեմի համար`
500 գր յուղային թթվասեր կամ սերուցք,
1 բաժակ շաքարավազ:

Պատրաստման եղանակները:

Ձվերի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:
Դեղնուցները հարել 5 ճաշի գդալ շաքարավազով, ավելացնել ալյուրը` շարունակելով հարել, ապա` թթվասերը:
Սպիտակուցներն առանձին տարայում հարել այնքան, մինչև ստացվի պինդ փրփուր, ավելացնել մնացած 3 ճաշի գդալ շաքարավազը` շարունակելով հարել: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնել նախորդի մեջ ու լավ խառնել:
Ջեռոցը տաքացնել մինչև 220 աստիճան: Ձևաթավան պատել կարագով, ալյուր շաղ տալ, մեջը լցնել խմորը և դնել ջեռոցը` ջերմաստիճանն իջեցնելով մինչև 200 աստիճան: Թողնել, որ խմորը 5-6 րոպե լավ բարձրանա, ապա ջերմաստիճանն իջեցնել 150 աստիճան և թխել ևս 20 րոպեի չափ:
Երբ թխվածքը պատրաստ լինի, ջեռոցից հանել, թողնել, որ հովանա, ապա դանակով բաժանել 2 շերտի:
Թթվասերը կամ սերուցքը հարել շաքարավազի հետ այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Ստացված կրեմով միացնել տորթի շերտերը, մնացած մասը քսել տորթի երեսին ու ձևավորել ըստ ցանկության:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: