Լահմաջո: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 25 Apr 2010 Բաղադրությունը:

1 կգ ալյուր,
400 գ. մածուն,
1 կգ ոչխարի միս,
50 գ. գլուխ սոխ,
150 գ. լոլիկ,
30 գ. կանաչ պղպեղ,
200 գ. խառը կանաչի,
աղ, սև պղպեղ, սխտոր:

Պատրաստման եղանակները:

Ալյուրը մաղել բուրգի նման, մեջտեղում փոս անել, որտեղ լցնել տաք ջրով բացած մածուն և աղ, լավ խառնել, պինդ խմոր հունցել, ոչ մեծ գնդերի բաժանել և թողնել, որ բարձրանա: Խճողակ պատրաստելու համար ոչխարի փափուկ միսը աղալ մսաղացով, ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ, կանաչի, ծեծած սխտոր, լոլիկ կամ տոմատ, սև պղպեղ, մանր կտրատած կանաչ պղպեղ և աղ: Խմորի գնդերը գրտնակել 3 մմ հաստությամբ, վրան բարակ շերտով դնել խճողակ և թխել լավ տաքացած ջեռոցի մեջ: Մատուցել տաք վիճակում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: