Մրգային աղցան

Անուշեղեն · Լուիզա · 2010-04-25
Մրգային աղցան

Բաղադրությունը

2 բանան,
2 խնձոր,
4 շլոր,
3 մանդարին,
3 կիվի,
3-4 ճգ. ընկույզ,
շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Բանանը մաքրել, կտրատել կլոր կլոր: Կիվին նմանապես կեղևազրկե,լ կտրատել կլոր կլոր և բաժանել 2 մասի: Շլորից դուրս հանել կորիզը և կտրատել: Մանդարինը կտրատել խորանարդիկների տեսքով, խնձորը նույնպես կեղեվազրկել և կտրատել: Այս ամենը կարող եք իրար խառնել, ավելացնելով կամ շաքարի փոշի, կամ յոգուրտ: