Բանանի Պուդինգ: Տեղադրող` iLoveCooking | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010 Բաղադրությունը:

4 բաժնի համար
5բանան
3ձու
6ճգ շաքարավազ
2 ճգ կիտրոնի հյութ
1 բաժակ սուխարի
2 բաժակ անանասի հյութ
6ճգ յուղ

Պատրաստման եղանակները:

Բանանները մաքրել, կտրատել և ճզմել պատառաքաղով, լցնել մի քիչ կիտրոնի հյութ:
Առանձին հարել ձվի դեղնուցները, շաքարն ու կարագը, ավելացնել բանանի վրա: Այս ամենը լավ խառնել, որի ընթացքում էլ լցնել անանասի հյութն ու ցանել մանրացրած սուխարին:
Սպիտակուցները հարել շաքարի հետ, լցնել բանանի վրա: Ստացված զանգվածը լցնել հատուկ ֆորմայի մեջ, նախորոք կարագով քսված, (զարդարման համար կարելի է ամանի պատերին կտրատված բանանի կտորներ շարել)
դնել ջեռոցի մեջ, եփել միջին ջերմաստիճանում 30րոպե:
Այս պուդինգը շատ համեղ է ճաշակել կարմիր գինու հետ.

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: