Բեզեով տորթ: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 19 Aug 2010 Բաղադրությունը:

10 ձու,
3 բաժակ շաքարավազ,
1 բաժակ ալյուր,
0,5 բաժակ հալած յուղ,
1 բանկա թթվասեր,
1 թգ. սոդա,
2 բաժակ կտրատած ընկույզ,
200 գր. կարագ,
կաթ

Պատրաստման եղանակները:

6 ձուն 1 բաժակ շաքարավազով հարել մոտ 30 րոպե, ավելացնել 1 բաժակ ալյուր, լավ խառնել: Բաժանել 3 մասի և թխել: Մեզ պետք է նաև մեկ ուրիշ` 4-րդ շերտ: Դրա համար 0,5 բաժակ հալած յուղին խառնել 1 բանկա թթվասեր, մեջը լցնել 1 թգ. սոդա, խառնել, ավելացնել 1 բաժակ կտրատած ընկույզ: Թխել ջեռոցում մինչև կարմրելը:
ԿՐԵՄ.- 1,5 բաժակ շաքարավազը և 200 գր. կարագը լավ խառնել, ավելացնել այնքան կաթ, որ ստացվի թանձր զանգված (կաթը պետք է լինի սառը և պետք է ավելացնել գդալ- գդալ):
Թխված շերտերը ծածկել կրեմով, իսկ 4-րդը` զարդարել բեզեներով:
ԲԵԶԵ.- 4 ձվի սպիտակուցը լավ հարել մինչև սպիտակելը, ավելացնել 0,5 բաժակ շաքարավազ, հարել ևս 10 րոպե և լցնել 1 բաժակ կտրատած ընկույզ: Լցնել թիթեղի վրա և թխել ջեռոցում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: