120 գր. չորացրած սունկ,
100 գր. կարտոֆիլ,
15 գր. յուղ,
25 գր. բրինձ,
աղ, պղպեղ, մաղադանոս:
Չորացրած սնկերը լավ լվանալ, 3-4 ժամ թրջել և այդ ջրում էլ եփել: Ջուրը քամել, խաշած սնկերը մանր կտրել և նորից լցնել արգանակի մեջ: Ապուրին ավելացնել մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, սոխառած, ջոկած և լվացած բրինձ: Աղ անել և եփել: