Կալորիականությունը` 1բաժնում 430 կկալ
4 բաժնի համար
75 գր ծիրան
125 մլ թարմ քամած նարնջի հյութ
3 ճգ ընկույզի յուղ
2 ավոկադո
Ծիրանը վերածել պյուրեի խոհանոցային կոմբայնի մեջ, ավելացնել նարնջի հյութը, ընկույզի յուղը և 2 ճգ խնձորի քացախ:
Ավոկադոները կեղևից մաքրել, կորիզը հանել, բարակ շերտերով կտրատել, դասավորել ափսեի մեջ: Վրան լցնել պատրաստած սոուսը:
Մատուցել սալաթի տերևներով զարդարված, սպիտակ գինու հետ: