Ավստրիական Շերտավոր Աղցան

Աղցաններ · iLoveCooking · 2010-08-19
Ավստրիական Շերտավոր Աղցան

Բաղադրությունը

2 բաժնի համար

2 ձու
կես գլուխ սոխ
1 եփած գազար
100 գր թարմ կաղամբ
մայոնեզ
նուռ կամ թթու խնձոր

Պատրաստման եղանակը

Սալաթը պատրաստվում է շերտերով

1 շերտ- խաշած ձուն մանր մանր կտրատել
2 շերտ - մանր կտրատել և ավելացնել սոխը
3 շերտ - քսել մայոնեզ
4 շերտ - մանր կտրատած եփած գազարը
5 շերտ - մանր կտրատած կաղամբը
6 շերտ - քսել մայոնեզ
7 շերտ - շաղ տալ նռան հատիկներ / կամ մանր կտրատած թթու խնձոր/