Խորոված

Հայկական · Անուշ · 2010-04-25
Խորոված

Բաղադրությունը

200 գր. խոզի միս,
100 գր. մրգի մարինադ (տանձ, խաղող),
25 գր. գլուխ սոխ,
30 գր. պրաս,
50 գր. նռան հյութ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Խոզի ետևի ոտքի փափուկ մասը կտրել կտորներով, համեմել աղով, պղպեղով, շարել շամփուրների վրա և խորովել: Շամփուրները շարունակ պտտել, որպեսզի միսը հավասարապես խորովվի: Մատուցել ափսեի մեջ, կողքերին դնել մարինացված մրգեր, պրաս, մանր կտրատած գլուխ սոխ: Առանձին մատուցել նռան հյութ: