Կարտոֆիլը մանանեխով

Աղցաններ · iLoveCooking · 2010-08-19
Կարտոֆիլը մանանեխով

Բաղադրությունը

1 կգ թարմ կարտոֆիլ
30 մլ սպիտակ գինու քացախ
105 ձիթապտղի յուղ
30 կարկիր գինու քացախ
2 ճգ մանանեխի հատիկներ
2 հատիկ կանաչ սոխ` մանր կտրատած
2ճգ կտրատած մաղադանոս

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը աղի ջրի մեջ եփել 12-15 ր մինչև փափկի: Հանել ջրից, թողնել սառչի մի փոքր, ապա կտրատել խոշոր խորանարդիկներով և լցնել սալաթամանի մեջ: Ավելացնել սպիտակ գինու քացախը:

2. Իրար հետ խառնել կարկիր գինու քացախը, ձեթը և մանանեխը, համեմել աղ պղպեղով: Ավելացնել կանաչ սոխն ու մաղադանոսը: Ստացված սոուսը լցնել կարտոֆիլի վրա, խառնել, մատուցել: