Դեղձի ջեմ: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 19 Aug 2010 Բաղադրությունը:

դեղձ,
լիմոնի աղ,
ջուր,
շաքարավազ

Պատրաստման եղանակները:

Դեղձի ջեմ կարելի է պատրաստել այն պտուղներից, որոնց կորիզները օգտագործվում են սերմի համար: Այդպիսի դեղձերից պատրաստված ջեմը լավ է դոնդողվում:
Դեղձը կիսել և հանել կորիզները: Լցնել ջրի մեջ: 1 լ ջրին ավելացնել 1 թգ.լիմոնի աղ: Դեղձի լվացած և կես մասերի բաժանած դեղձի ամբողջ քանակության կեսը և շաքարի վերցրած բաժնի մեկ քառորդ մասը եփել 15-20 րոպե, ավելացնելով մի քիչ ջուր, մինչև պտուղները փափկեն, այնուհետև լցնել մնացած շաքարն ու դեղձը և նորից մի քիչ եփել, մինչև որ պարունակությունը կսկսի դոնդողվել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: