Իտալական աղցան

Աղցաններ · iLoveCooking · 2010-08-19
Իտալական աղցան

Բաղադրությունը

6 բաժնի համար`

50 գր կուսկուս
2 մանր կտրատած լոլիկ
2 ճգ ձիթապտղի յուղ
կիտրոնի հյութ և տրորված կեղևը
25 գր սև ձիթապտուղ
50 գր թարմ մաղադանոս

Պատրաստման եղանակը

1. Լոլիկն ու կուսկուսը լցնել թասիկի մեջ, վրան ավելացնել 50 մլ եռման ջուր, քամել, թողնել սառչի:
2. Ավելացնել ձեթը, կիտրոնի հյութն ու կեղևը, նաև ձիթապտուղն ու համեմել աղով ու պղպեղով:
Մաղադանոսը խառնել մատուցելուց անմիջապես առաջ:.