Սխտորով թթու: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 19 Aug 2010 Բաղադրությունը:

Գլուխ սխտոր,
աղաջուր,
սև հատիկավոր պղպեղ,
դափնի տերև,
գինու քացախ

Պատրաստման եղանակները:

Նոր, հասած գլուխ սխտորը մաքրել, կտրել արմատները, սառը ջրով լվանալ: Այնուհետև լցնել 3 լ.-ոց ապակե բանկայի մեջ, վրան աղաջուր ավելացնել, ցանկության դեպքում ավելացնել նաև սև հատիկավոր պղպեղ և դափնի տերև և դնել արևի տակ: 2 օրը մեկ ջուրը փոխել: 40 օրից ջուրը թափել և վրան գինու քացախ լցնել: Բանկան կափարիչով պինդ փակել և դնել հով տեղ: Կարելի է պահել 2 տարի:
Եթե սխտորը շատ է չորացել, պետք է 2-3 ժամ պահել սառը ջրի տակ և նոր միայն մաքրել: Պատրաստելու ժամկետը հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջն է:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: