125 գր. գառան միս,
25 գր. գլուխ սոխ,
10 գր. հալած յուղ,
30 գր. բրինձ,
25 գր. ալբուխար,
աղ, պղպեղ, մաղադանոս:
Ոչխարի կրծքամիսը կտրել փոքր կտորներով, վրան ջուր լցնել և եփել՝ մեջ ընդ մեջ քաֆը հեռացնելով: Եփված միսը դնել կաթսայի մեջ, վրան լցնել տաք քամած արգանակը, ավելացնել սոխեռած, բրինձ, լվացած դեղին սալոր (ալբուխար), աղ, պղպեղ և եփել մինչև բրինձը պատրաստ լինի: Մատուցելիս վրան մաղադանոս ցանել: