Ամառային տորթ: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 20 Aug 2010 Բաղադրությունը:

2 ձու,
1 տուփ խտացրած կաթ,
1 բաժակ ալյուր,
1ճգ. քացախ,
0,5 թգ. սոդա,
1 բանկա թթվասեր,
120 գր. ելակ կամ բալ

Պատրաստման եղանակները:

2 ձուն լավ հարել, ավելացնել 1 տուփ խտացրած կաթ, 1 բաժակ ալյուր: 1 ճգ. քացախի մեջ լուծել 0,5 թգ. սոդա և խառնել զանգվածին:
Թխել յուղած տապակիչի մեջ 40-45 րոպե, մեղմ կրակով: Հանելուց հետո 10 րոպե դնել խոնավ շորի վրա, ապա մեջտեղից բաժանել 2 մասի:
ԿՐԵՄ.- 1 բանկա թթվասերը հարել, ավելացնել 20 գր. ելակ կամ մաքրած բալ, խառնել և քսել առաջին շերտին: Ապա դնել 2-րդ շերտը, կողքերը պատել կրեմով և զարդարել ամառային մրգերով (ելակ, կիվի, հաղարջ):

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: