Կաթնաշոռով բլիթ

Կարկանդակներ · Նառա · 2010-08-20
Կաթնաշոռով բլիթ

Բաղադրությունը

2 ձու,
1 տուփ կաթնաշոռ,
1 տուփ կարագ,
1թգ. սոդա,
ալյուր,
շաքարավազ

Պատրաստման եղանակը

2 ձուն հարել, ավելացնել 1 տուփ կարագ. 1 թգ. սոդա և այնքան ալյուր, որ դառնա փափուկ խմոր: Գրտնակել, ցանել շաքարավազ, կտրատել, վրան դնել կաթնաշոռը, փաթաթել: Ամեն մի կտորի վրա քսել ձու: Շարել տապակիչի մեջ և թխել (տապակիչին նախապես կարագ քսել):