200 գր. կարագ,
2 բաժակ շաքարավազ,
2 բանկա թթվասեր,
2 թգ. սոդա,
ալյուր,
2 տուփ կաթնաշոռ,
վանիլ կամ դարչին
200 գր. կարագը, 1 բաժակ շաքարավազը հարել, ավելացնել 2 բանկա թթվասեր, 2 թգ. սոդա և այնքան ալյուր, որ խմորը ձեռքերին չկպչի: Խմորը բաժանել 2 գնդի` մեծ ու փոքր:
Տապակիչի մեջ դնել մեծ գունդը, ձեռքերով բացել, դնել միջուկը, ապա վրան դնել բացած փոքր գունդը և թխել:
ՄԻՋՈւԿ. - 2 տուփ կաթնաշոռ, 1 բաժակ շաքարավազ, թարմ կամ պահածոյացված ծիրանի հատիկներ, վանիլ կամ դարչին: