Միլանական Աղցան

Աղցաններ · Լիանա · 2010-08-21
Միլանական Աղցան

Բաղադրությունը

3 հատ լոլիկ,
2 հատ բիբար` կարմիր, կանաչ,
կես կապ հազարաթերթիկ,
կես տուփ անկորիզ զեյթուն,
հավի կրծքամիս,
1-2 կտոր սպիտակ հաց,
1-2 պճեղ սխտոր,
50 գր. քերած պանիր,
1-2 ճգ. ձեթ,
աղ, սև պղպեղ,սամիթ մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Հացը կտրատել քառակուսիների տեսքով և տապակել ձեթի մեջ: Կրակից վեռրցնելուց հետո ավելացնել մանրացված սխտորը և թողնել, որ սառչի: Հավի միսը, բիբարները, հազարաթերթիկը, լոլիկը, զեյթունը նույնպես քառակուսիներով կտրատել: Այս ամենը խառնել իրար, ավելացնել հացը, մանրացված սամիթը, մայոնեզը և համեմել աղով, սև պղպեղով: Վրան ավելացնել քերիչով անցկացված պանիրը: Պատրաստ է, բարի ախորժակ: