125 գր. սերուցք,
200 գր. սպիտալ շոկոլադ,
50 գր.կարագ,
125 գր կոկոսի փաթիլներ,
50-70 գր. բոված պնդուկ կամ նուշ,
մի պտղունց աղ:
Շոկոլադը մանրացնել, վրան ավելացնել կարագը, սերուցքը և եփել մարմանդ կրակի վրա այնքան, որ ստացվի խիտ զանգված: Կրակից վերցնելուց հետո ավելացնել աղը, կոկոսի փաթիլները, մանրացված պնդուկը և թողնել, որ սառչի: Սառչելուց հետո փոքր գնդիկներ պատրաստել, թաթախել կոկոսի փաթիլների մեջ և դնել սառնարանում, որ սառչի: