Տավարի բիֆշտեքս տոմատի սոուսի մեջ

Ճաշատեսակներ · iLoveCooking · 2010-08-21
Տավարի բիֆշտեքս տոմատի սոուսի մեջ

Բաղադրությունը

4 բաժնի համար

1.2 կգ լոլիկ
1 կապ ռեհան
2 պճեղ սխտոր
8ճգ ձիթապտղի յուղ
Աղ, թարմ աղացած տաքդեղ
1կապ կանաչ սոխ սպիտակ գլխիկներով
4կծու տաքդեղ
4 կտոր տավարի միս (200գր)
2ճգ յուղ
2 ճգ կարագ
2թգ կարմիր տաքդեղ, մաղադանոս

Պատրաստման եղանակը

1. Լոլիկներից կեղևը հանել, վրան եռացրած ջուր լցնելով և կտրտել մանր խորանարդիկներով: Ռեհանը լվանալ, տերևներն առանձնացնել:
2. Մաքրել և մանր կտրտել սխտորը, խառնել լոլիկի ու ձիթապտղի յուղի հետ: Աղ ու տաքդեղ ցանել, ավելացնել կտրտած ռեհանը
3. Կանաչ գլուխ սոխը լվանալ, կտրտել կանաչ մասն ու գլխիկները, բաժանել 4մասի: Լվանալ տաքդեղներն ու տավարի միսը:
4. Դաղել յուղը և տապակել բիֆշտեքսը 3-5ր: Համեմել: Ծածկել և թողնել միառժամանակ:
5. Տապակի յուղի մեջ կարագ ավելացնել, կանաչ սոխով սոխեռած անել, խառնելով տաքդեղը: Ավելացնել կարմիր աղացած տաքդեղը և ռեհան: բիֆշտեքսները տեղավորել ափսեների մեջ` համեմելով տապակի յուղով, կանաչ սոխով և տոմատի սոուսով: Զարդարել թարմ մաղադանոսով: